Գազազել է ոչ միայն Ալենը



Անդրադառնալով իր մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին՝ Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե իր գործողություններին կարող է գնահատական տալ երեք սուբյեկտ՝ իրավապահ մարմինները, ՀՀ ժողովուրդն ու ՔՊ-ն: Ընդ որում՝ Ալենը շնորհակալություն է հայտնել «ժողովրդին»՝ իրեն աջակցելու համար:

Ալենը փորձել է ինքնավստահ նիկոլականի տպավորութուն թողնել՝ փորձելով համոզել, թե ինքը մեղավոր չէ կատարվածի համար. վատ են արտահայտվել իր մասին, ինքն էլ ի պատասխան հայհոյել է, «աբառոտկա» է ֆռացել:

Իրականում Ալենի այսօրինակ պահվածքը բնավ եզակի չէ. վերջին շրջանում ագրեսիվացել է նաև Նիկոլը: Օրինակ՝ մարտի 26-ի իր ասուլիսում լրագրողների նկատմամբ նրա պահվածքը,որ բնավ եզակի չէ, կարելի է համեմատել նույն Ալենի պահվածքի հետ՝ ուղղակի այն տարբերությամբ, որ Ալեննն օգտագործել է փողոցային բառապաշար, իսկ ահա Նիկոլը նույն բանն ասել է՝ առանց ուղիղ հայհոյանքի. իրեն քննադատող լրագորղներին էր թիրախավորել ու փորձել էր ստորացնել:

Ինչի՞ մասին է սա խոսում՝ բացի այն, որ ՔՊ-ական վերնախավի մակարդակն է բացահայտվում: Խոսում է այն մասին, որ ՔՊ-ում խուճապ է իրականում. ժողովրդի հետ շփվում են ու հասկացել են, որ դժվար է լինելու սահմանադրական մեծամասնություն կազմել այն դեպքում, երբ ազգաբնակչության հիմնական մասն ուղղակի ատում է ՔՊ-ին ու դրա միջուկը կազմող ալեններին: Հասկանալով սա՝ ակտիվացրել են իքնքնապաշտպանական բնազդն ու անցել գործի, իսկ ահա ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա ալենները խորապես թքած ունեն հանրության վրա. արդեն «դաբրոն» ստացել են՝ վերարտադրվելու ու Հայաստանի վաճառքը շարունակելու ևւ կարխծում են, որ ոչ ոք չի կարող իրենց փաստի առաջ կանգնեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment