Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանն (դատավոր՝ Անի Դանիելյան) արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, տեղեկացրել է նրա փաստաբան Աբգար Պողոսյանը։
Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի Ալեքսանյանի արդարացման վճռի դեմ։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
