«Եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկնի, դուք կմնաք առանց վարչապետի թեկնածուի՞»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին

«Եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկնի, դուք կմնաք առանց վարչապետի թեկնածուի՞»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին

«Վարչապետի մեր թեկնածուի մրցակցություն առանձնապես չկա, իմ ընկալմամբ գերակնհայտ է, որ այստեղ բացահայտ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկնի, դուք կմնաք առանց վարչապետի թեկնածուի՞»,- հարցրել է լրագրողը։ «Չէ, չենք մնա։ Գրիպը բուժելի հիվանդություն է, շատ լավ դեղամիջոցներ կան»,- պատասխանել է Ալեքսանյանը։ «Ժողովրդավար չեք, մի խոսքով, մի հոգի՞. մի մարդու վրա կառուցված կուսակցությո՞ւն»,- լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորն ասել է․ «Ձեր աչքի առաջ հազար պատվիրակ գալիս և քվեարկում է։ Իսկ մյուս կուսակցություններում ո՞նց է դա տեղի ունենում, այ այնտեղ, այո՛, մի հոգի նստած, թուղթը ձեռքը, լսում է, թե էնտեղից ինչ են ասում ԿԳԲ-ի պագոնավոր ձյաձյաները, ու գրում է՝ էս մեկը 1-ին, էս մեկը՝ 2-րդ․․․»։

Հիշեցնենք՝ ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը:

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը

Leave a Comment