
«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իր գործողությունների մեջ ինչ-որ բան կա, գործի կանցնեն։
Նույնը կլինի նաև հակառակ կողմի գործողությունների դեպքում:
«Որևիցե մեկը թող չխաբվի մեր դաստիարակությանը, կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։ Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:
Միջադեպից հետո ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն. նա «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ միջադեպի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։