
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Փաստաթուղթը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար և ուժեղացնում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության դոնոր»,- ասել է Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք մեր փորձը և համակարգը կիսել Սաուդյան Արաբիայի հետ և համագործակցել՝ մարդկանց կյանքերի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- հավելել է նա։
