Երկու իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։
«Երկու զինվոր է զոհվել Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտերի ժամանակ՝ սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ շարունակվող բախումների ֆոնին», – ասվում է հայտարարության մեջ։
Գործակալությունը նշում է, որ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը դարձել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ամենաարյունալի կողմնակի հետևանքը։
Լիբանանում Իսրայելի բանակի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ ավելի քան 1 միլիոնը ստիպված է եղել լքել իրենց տները։