Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Գեղարքունիքի քրեական ու Մարտունու համայնքային ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տավրոս Ս․-ն է, ով գտնվելիս է եղել վիրահատարանում և ըստ բժիշկների ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի սկզբնամասում գործող գարեջրատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտյոմ Ե․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Տավրոս Ս․-ի որովայնին և պատճառել ծանր մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Ե․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: