
Այս մասին ամերիկացի նախագահն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում հեռուստաալիքի հաղորդավար Ջեսի Ուոթերսը հարցրել է Թրամփին, թե արդյոք ԿՀՎ-ն իրեն ասե՞լ է, որ կրտսեր այաթոլլան համասեռամոլ է։
«Դե, դա այն է, ինչ նրանք ասել են, բայց չգիտեմ՝ միայն նրա՞նք են դա ասում, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ շատերն են դա ասում։ Սա նրան իշխանության դիրքում չի թողնի այդ երկրում», – հարցին պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նախագահը Կենտրոնական հետախուզական գործակալության պնդումը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։
Նշենք՝ համասեռամոլությունը Իրանում անօրինական է։ Նույնասեռական հարաբերությունները համարվում են իսլամական արժեքների խախտում և պատժելի են երկրի շարիաթի օրենքով։