Հայաստանում գետերը վարարել են․․․Զգուշացնում են՝ չմոտենալ

Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում են առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ 

ՆԳՆ-ը հորդորել է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

***

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում  զգուշացրել է՝ չմոտենալ վարարած գետերին։

«Հարգելի քաղաքացիներ, տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Խնդրում ենք՝

. հեռու մնալ գետամերձ տարածքներից,

. չմոտենալ վարարած գետերին,

. ճանապարհներին լինել առավել ուշադիր»։

Leave a Comment