Էկլեկտիկա «դե լյուքս» Երևանի սրտում

Էկլեկտիկա «դե լյուքս» Երևանի սրտում

27 մարտի 2026 – 12:30 AMT

PanARMENIAN.Net – «Էկլեկտիկոս» հունարենից թարգմանաբար նշանակում է լավագույնի ընտրություն։ Իսկ անշարժ գույքի ոլորտում այդ էկլեկտիկան ապրում է հենց տարբեր իրականությունների հատման կետում՝ լինի դա աղմկոտ քաղաքային կենտրոնի և բնության սահմանին, ավանդական շենքերի և ժամանակակից էսթետիկայի հատման կետում, թե հանգստության և գերարագ տեխնոլոգիաների խաչմերուկում։

Այդպիսին է Երևանի կենտրոնում կառուցվող նոր 27 հարկանի բնակարանային համալիրը՝ իր տեսակով առաջին Parajanov Club House-ը, որը գտնվում է Պարոնյան 15/5 հասցեում: Համալիրը մոտենում է իր ավարտական փուլին և շահագործման կհանձնվի հենց այս տարի։

Համալիրի անվան ընտրությունը ևս պատահական չէ։ Ինչպես Փարաջանովը՝ էությամբ այդքան հայ և միջազգային՝ իր ոճով և ապրելակերպով, Parajanov Club House-ը համատեղում է հայկական ճարտարապետական ժառանգության հանդարտ էությունը, մտավորական միջավայրի ոգին և եվրոպական ու ամերիկյան արտադրողների բարձրակարգ տեխնոլոգիական լուծումները։ Շենքի ճարտարապետությունը ներառում է ազգային մոտիվներ, ներկայումս նորաձև բիոնիկայի ֆուտուրիստական ​​տարրեր, հայկական տուֆ, որը դժվար է շփոթել և արևի լույսի առատություն, որը ներթափանում է հսկայական համայնապատկերային պատուհանների միջոցով։

Դեպի հրազդանի կիրճ բացվող և Արարատ լեռան տեսարանով Parajanov Club House-ը, տեղակայված է գեղատեսիլ բնության և Երևանի ակտիվ քաղաքային մշակույթի խաչմերուկում։

Պրեմիում դասի այս շքեղ համալիրի կառուցապատողն ամբողջ աշխարհում և Հայաստանում քաջ հայտնի Rutsog Invest ընկերությունն է, որը նախագծել է Moscow’s St. Regis Hotel, Nikolskaya Plaza, Olympic Plaza և այլ հայտնի շինություններ։ Փարաջանով Քլաբ հաուսի կառուցման համար օգտագործվում են այնպիսի ապրանքանիշներ, որոնք վերջին տարիներին հանդիսանում են տեխնիկական առաջընթացի, նորարարության և հուսալիության երաշխավորներ․ Mitsubishi արագընթաց վերելակներ, գերմանական SCHUCO ընկերության էներգաարդյունավետ լուծումներ, ինչպես նաև սարքավորումներ` հիմնված Schneider Electric, Honeywell, Siemens և այլ հայտնի ապրանքանիշների կիրառվող տեխնոլոգիաների վրա։

Նախագծի համար ներդրվել է լիովին կառուցվածքային ֆասադային լուծում՝ տեսողականորեն մինիմալ պրոֆիլներով: Schüco-ի ինժեներական թիմը մշակել է հատուկ թաքնված տարրեր, որոնք ստեղծում են թեթև և թափանցիկ ճակատային մաս։

Միևնույն ժամանակ, շենքի ներսում բնակիչների հարմարավետության ապահովումն ամենակարևորն է: Օգտագործվել է Schüco FWS 50 SI ճակատային համակարգը, որը ապահովում է ջերմամեկուսացման բարձր մակարդակ և կայուն միկրոկլիմա ամբողջ տարվա ընթացքում։

Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ինժեներական և ճարտարապետական ներդրումները ձևավորել քաղաքային միջավայրի նոր որակ:

Վստահաբար կարող ենք ասել, որ 125 բնակարան առաջարկող այս նախագիծը կդառնա «Դե-լյուքս» կարգի հարմարավետության խորհրդանիշ՝ համեմված հայկականությամբ։

Համալիրն ունենալու է սեփական գետափնյա զբոսավայր, բնական պուրակ, մանկական խաղահրապարակ, 24/7 ռեժիմով կոնսիերժ ծառայություն և ուժեղացված անվտանգային ծառայություն։

Միևնույն ժամանակ այս նախագիծն ունի բացառիկ առաջարկներ՝ օլիմպիական չափանիշներին համապատասխան 25 մետրանոց լողավազան, սպա, լողավազան տանիքին, երեխաների համար մեծ խաղասրահ, ֆիտնես կենտրոն, նաև հինգ հարկից բաղկացած ստորգետնյա կայանատեղի և 300-900 քմ մակերեսով բնակարաններ

Քանի որ մնացել են միայն սահմանափակ թվով բնակարաններ, սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերել բնակարան Երևանի ամենաառանձնահատուկ շքեղ նախագծերից մեկում։

«Միայն երեք օր՝ մարտի 27–29, TOON EXPO ցուցահանդեսի շրջանակներում ձեզ սպասում են հատուկ պայմաններ, զեղչեր, նվերներ՝ Parajanov Club House-ում բնակարան ձեռք բերելու համար։

Սիրով սպասում ենք ձեզ մեր հատուկ տաղավարում 11:00–21:00-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment