«Մենք վեց ամիս է խոսում ենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ՝ փորձելով գտնել եզրեր համագործակցելու: Մեր կարծիքով կան առաջնային կարևոր հարցեր, որ անկախ մեր տարաձայնություններից, անկախ մեր մրցակցությունից պետք է համագործակցենք: Նաև այս ռեպրեսիաներին դիմագրավելու, ընտրությունների հսկողություն իրականացնելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու, մի շարք հարցեր ու մենք մոտենում ենք այս տրամաբանության մեջ, հստակ հայտարարել ենք, որ մենք ընդդիմադիր դաշտում չունենք թիրախներ, մեր թիրախը օրվա վարչախումբն է, իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերներն են այսօրվա ու վաղվա, բայց ցավոք այս մեր կոչը շատ հաճախ այլ կերպ է մեկնաբանվում ու այսօր տեսաք, որ դաշտում հայտնված ինչ-որ նորեկներ, որ հինգը տարի փնտրում էին, սեղանի տակից դուրս չէին գալիս՝ չես հասկանում, հիմա մեր դեմ են պայքարում, թե՞ այսօրվա իշխանության»,- այս մասին հայրենադարձների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։