Որտեղի՞ց եք վերցրել, որ ՔՊ–ին չեն ընտրի, ՔՊ–ն կանցնի և մեծ թվաքանակով էլ կհաղթի։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե ԵԿՄ–ականները թմրանյութ են վաճառել, նաև զինվորների սնունդ են վաճառել իր գիտությամբ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ամեն գիժ, ամեն ինչ գրում ա։ Այդ մարդը քննչական կոմիտեում է, ես չեմ էլ ուզում մեկնաբանեմ»։ Նա հերքեց, թե իրենց մեջ առերեսում է եղել կամ իրեն հարցաքննել են. «Ինքը գաղութում բոլորի վրա գրում է, չգիտեմ՝ տարօրինակություն կա։
Դուք, որ հարց եք տալիս, ինձանից նման բան հավատո՞ւմ եք։ Ամենաշատը դուք եք ինձ ճանաչում երկար տարիներ, ու ես իմ կյանքի կեսից ավելին ծառայել եմ ու ծառայում եմ այսօր իմ երկրին, իմ ժողովրդին»։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ գուցե այսկերպ իշխանությունը ուզում է իրեն ինչ-որ ձևով զսպել, նա արձագանքեց. «Լավ եք, այդ կասկածամտությունը թողեք, ես իմ Աստված, ես իմ կյանքով, իմ արած գործերով կամ այսօր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: