Tert.am-ը գրում է.
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։
Սամվել Կարապետյանը ֆինանսապես ապահովված է, Հայաստանի միակ առաջնորդն է լինելու, որ գալուց որևէ բանի կարիք չի ունենալու: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Սիսիան այցի ժամանակ:
«Ամեն ինչ փորձել ենք, Հայաստանը տարբեր առաջնորդներ է ունեցել, բայց երբեք չենք փորձել մարդ, ով փողի կարիք չունի, ու իր ամբողջ կյանքը տնտեսությունն է եղել: Հարևան երկրի առաջնորդը՝ լինելով իր հոր տղան, մեծ կապեր ունի, իսկ մեր առաջնորդն ի՞նչ կապեր ունի, ո՞նց կարող է այդ «գելերի» մեջ բան պայմանավորվել: Պետք է մարդը անցած ճանապարհ ու կապեր ունենա, ճանաչի, թե աշխարհի ամեն երկրում ոնց է դրվածքը: Ինքը՝ նախ ցանկանալու է կյանքը բարելավվի, երկրորդը՝ դրսում շրջապատ չի ունենալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: