Սպասվում են առատ տեղումներ, 2-4 աստիճանով կցրտի

Սպասվում են առատ տեղումներ, 2-4 աստիճանով կցրտի

27 մարտի 2026 – 12:01 AMT

PanARMENIAN.Net – Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:

Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Երևանում նույնպես մարտի 27-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ։ Մայրաքաղաքում մարտի 27-ի ցերեկային ժամերին կլինի + 10-12 աստիճան, իսկ երեկոյան ժամերին՝ +8…+10 աստիճան։

Leave a Comment