«Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր». Ալեն Սիմոնյան

«Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր». Ալեն Սիմոնյան

«3 օր է ծնողները՝ ԱԺ-ի դիմաց են և ձեզ են պահանջում, անգամ գրություն են ուղարկել, ձեր աշխատակիցները չէին զեկուցե՞լ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ օրը դուք որոշեցիք իջնել և անձամբ սադրել»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեցինլրագրողները: «Չեք կարող, ինձ որևէ մեկը չի պահանջել։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդիկ կան հավաքված»,- պատասխանել է Սիմոնյանը։

«Դուք ստում եք, որ չեք իմացել, Հակոբ Ասլանյանին ԱԺ ամբիոնից հաթաթա էիք տալիս»,- արձագանքել է լրագրողը:

«Ստում ես դու, ես կընդհատեմ հարցազրույցը, դու ուզում ես ինձ հետ վիճե՞լ, թե՞ ես վերջացնեմ»,- ասել է Սիմոնյանը և շարունակել․ «Ես ընդհարում չեմ ունեցել այդ մարդկանց հետ, մեզ մոտեցել է կուսակցական, հետո մեկ այլ կուսակցական և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել։ Այդ մարդկանց և էդ կուսակցականներին մի նույնացրու և մի պնդիր»։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ արդյոք պետական պաշտոնյան իրավունք ունի հոյհոյելու, Ալեն Սիմոնյանը նշել է․ «Հերիք է դեմ տաք, որ պաշտոնյա եք, որևէ մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, մեր՝ օրենքի նկատմամբ հարգանքին, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր, գիտեմ՝ ում կողմից»։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Leave a Comment