«Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան եռագլուխ կուսակցության համար արժանապատիվն էն ա, որ մենակ իրենք հանգիստ քնեն». Նիկոլ Փաշինյան

«Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան եռագլուխ կուսակցության համար արժանապատիվն էն ա, որ մենակ իրենք հանգիստ քնեն». Նիկոլ Փաշինյան

«Խոսույթը, թե խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է: Էսօր տեսեք՝ ինչ է տեղի ունենում. մեր զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են. սա պատերազմի՝ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան եռագլուխ կուսակցութան համար անարժանապատիվ է, որովհետև իրենց համար արժանապատիվն էն ա, որ մենակ իրենք հանգիստ քնեն»,- ֆեյսբուքյան եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղությունն այն է, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչները հանգիստ քնում են: «Եռագլուխը վասալի կարգավիճակում է իր ամբողջ կյանքում եղել, հիմա ուզում է ՀՀ-ն էլ… Խաղաղությունն արժանապատվություն է, արժանապատվությունը խաղաղությունն է. սա է իմ եզրակացությունը»,- նշել է վարչապետը:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Leave a Comment