Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի էներգետիկ օբյեկտների վրա ևս 10 օր


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է ևս 10 օրով դադարեցնել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։

Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

«Իրանի կառավարության խնդրանքով ես 10 օրով դադարեցնում եմ Իրանի էներգետիկ օբյեկտների ոչնչացումը՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի, ժամը 20:00-ն: Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լրատվամիջոցների և այլոց կողմից հակառակը պնդումներին, դրանք շատ լավ են ընթանում», – նշել է Թրամփը։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրահանգել է զինվորականներին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները:

Այդ ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։


Leave a Comment