««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ենք ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին ուղիղ եթերով ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը: