Այն էներգիան, որ ունեինք Երևանում, մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն էներգիան, որ ունեինք Երևանում, մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ընթացքում՝ դիմելով լրագրողներին, առաջարկել է իրենց հետ գնալ և շրջել քարոզարշավի ժամանակ։

«Շենգավիթ վարչական շրջանում ենք եղել հիմնականում, մեզ շատ լավ են ընդունել, այն էներգիան, որ ունեինք Երևանում, մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում»,- ասել է նա։

«Կառավարության և քաղաքապետարանի ներկայացուցիչներին մոտեցել են մարդիկ ոչ միայն մեզ գովերգելու համար։ Մեզ գովերգելու համար չպետք է մոտենան, չնայած դա էլ է տեղի ունենում։ Պարզ է, որ իրենց խնդիրներն են բարձրաձայնում, և մենք էլ դրանք լսում ենք»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ կուսակցության, քաղաքական ուժի և մարդկանց միջև կապը այդպիսին պետք է լինի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment