Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ իր համար անընդունելի է որևէ քաղաքացու քամահրական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, քարտեզին, նույնիսկ՝ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը։
«Դրանք մեր հպարտության հիմքն են, ՀՀ-ն իր բոլոր ատրիբուտներով՝ հիմնով, դրոշով, մեր պետականության սիմվոլներն են։ Մեր պետական սիմվոլներին քամահրանքով վերաբերվելն անընդունելի է»,-ասել է Տիգրան Ավինյանը։
