ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանի խնդրանքով կասեցնել իրանական էներգետիկ օբյեկտների վրա հարվածները մինչև ապրիլի 6-ը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի կառավարության խնդրանքով ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացումը տասը օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի, ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով ժամը 04:00-ին-AT): Բանակցությունները շարունակվում են և, հակառակ ստախոս լրատվամիջոցների և այլոց սխալ պնդումների, շատ լավ են ընթանում»,- գրել է նա Truth Social-ում։
Press TV-ն գրել է, որ Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմավարական նշանակության թիրախներին, այդ թվում՝ Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին։
«Իրանական բանակը նոր անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել օկուպացված տարածքներում գտնվող Իսրայելի ռեժիմի մի քանի կարևոր և ռազմավարական նշանակության թիրախներին, այդ թվում՝ Հայֆայի ռազմածովային և վառելիքի օբյեկտներին»,- ասվում է նրա Telegram-յան գրառման մեջ։
Իսրայելի պաշտպանության ուժերն իրենց հերթին հայտնել են Թեհրանի կենտրոնում հասցված հարվածների շարքի մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանի կենտրոնում Իրանի ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարվածների շարք են իրականացրել»,- հայտնել է Իսրայելի բանակը։
Հրթիռային հարված է հասցվել Իրանի Ուրմիա քաղաքի բնակելի թաղամասին, «չորս բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է», և մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել են, կան զոհեր։
«Նպատակակետերի թվում էին Աշդոդում գտնվող նավթի պահեստները և պահեստը, Մոդիին բնակավայրում գտնվող ռազմական անձնակազմի կայանը և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական տեղեկատվության փոխանակման կենտրոնը»,- ասվում է Press TV-ի կողմից հրապարակված հոդվածում։
