
Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմավարական նշանակություն ունեցող թիրախներին, հաղորդում է Press TV-ն։
«Իրանական բանակն անօդաչու թռչող սարքերով նոր հարվածներ է հասցրել Իսրայելի ռեժիմի մի քանի կարևոր և ռազմավարական նշանակության թիրախներին, այդ թվում՝ Հայֆայի ռազմածովային և վառելիքի օբյեկտներին»,- նշում է լրատվամիջոցը։
Նախօրեին հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի խոշորագույն Orot Rabin (Ռաբինի լույսեր) ջերմաէլեկտրակայանին: Կայանը ապահովում է Իսրայելի էլեկտրաէներգիայի մոտ 25%-ը: