ԱՄՆ-ի թղթադրամների վրա կլինի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Այս ամռանից սկսած ԱՄՆ-ի թղթադրամների վրա կլինի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը: Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահի ստորագրությունը հայտնվի ամերիկյան փողերի վրա։

Այս մասին մարտի 25-ին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ թողարկվելիք նոր թղթադրամները առաջինն են 165 տարվա ընթացքում, որ  չեն պկրում ԱՄՆ գանձապետի ստորագրությունը։

Առաջին 100 դոլարանոց թղթադրամները Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրություններով կտպագրվեն հունիսին։ Հաջորդող ամիսներին կհետևեն մյուս անվանումների թղթադրամները։ Նոր փողերը բանկեր հասնելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ։

Leave a Comment