Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագրի նախնական փաստաթղթում ներառվել էր հնարավոր երաշխավորի մասին կետ, գրել է «Հրապարակը»։
Այդ կետը հանվել է Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով՝ համաձայն պարբերականի աղբյուրների: Այդ պատճառով են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել վատ վերաբերմունք արտահայտել մի քանի երաշխավորներով խաղաղության ամրապնդման առաջարկների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Ազգային ժողովում ընդգծել էր, որ Հայաստանի խաղաղության և անվտանգության միակ երաշխավորը հայ ժողովուրդն է: Նա նշել էր, որ մինչև 2018 թվականը Հայաստանին երաշխավոր կանգնածները երկիրը տարել են կառափնարան:
