
Դատավոր Ալվին Հելլերշտեյնը հրաժարվել է կարճել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հարուցված գործը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հելլերշտեյնը հայտարարել է, որ «մտադրություն չունի կարճելու» Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ հարուցված գործը՝ այն հիմքով, որ ԱՄՆ-ի կառավարությունը խոչընդոտում է Վենեսուելայի կառավարությանը՝ վճարել մեղադրյալների իրավաբանական ծախսերը։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլաքը պնդել է, որ Մադուրոն և Ֆլորեսը չեն կարողանում վճարել իրենց սեփական իրավաբանական ծախսերը և պնդում է Վենեսուելայի կառավարության իրավունքի վրա՝ ֆինանսավորելու նրանց պաշտպանությունը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարության գործողությունները փաստացի խախտում են մեղադրյալների՝ իրենց ընտրած փաստաբան ունենալու իրավունքը։