Առատ տեղումներ և գետերի մակարդակի բարձրացում․ Փրկարար ծառայությունը զգուշացնում է հեղեղավտանգի մասին

Փրկարար ծառայությունը զգուշացնում է հեղեղավտանգի մասին

Առատ տեղումներ և գետերի մակարդակի բարձրացում․ Փրկարար ծառայությունը զգուշացնում է հեղեղավտանգի մասին


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերում մարտի 27-28-ը սպասվում են առատ տեղումներ, ինչի հետևանքով հնարավոր է գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, հայտնում է Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Ըստ կանխատեսման՝ ջրի ելքերի մեծացում կգրանցվի Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերում։


Փրկարար ծառայությունը կոչ է անում բնակիչներին ցուցաբերել առավելագույն զգոնություն, խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց և հետևել անվտանգության կանոններին։


Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիներին հորդորվում է անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։


 


Leave a Comment