Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
