Հաղթած նախագահից Քոչարյանը վերածվել է քաղաքական իմպոտենտի, ով կարող է միայն տարին 1-2 վերլուծական հարցազրույց տալ․ Միհրան Հակոբյան



Գիտե՞ք, թե ինչու է Սողոմոնյան Վիկտորի Մոսկվայից ղեկավարած քոչարյանական ստի կանտորան հորինել ու տարածել կեղծիքը, թե «Նիկոլին Սերժ Սարգսյանը բերեց», «Նիկոլին Միքայել Մինասյանը բերեց», «նախկինները իշխանությունը տվեցին Նիկոլին», «ամերիկացիների ու բրիտանացիների քավորությամբ իշխանությունը հանձնեցին Նիկոլին» և նմանատիվ այլ զառանցաքներ:

Ժամանակագրական առումով այս հերյուրանքները քոչարյանականները սկսել են տարածել 2021-ի «Կրելու ենք» ազգակործան գործողությունից հետո, երբ ամիս առ ամիս ավելի պարզ էր դառնում, որ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն նախաձեռնելով՝ Քոչարյանը ֆռռացրել է բոլորին: Ավելին՝ հաղթած նախագահից Քոչարյանը վերածվել է քաղաքական իմպոտենտի, ով կարող է միայն տարին 1-2 վերլուծական հարցազրույց տալ, իսկ նրա խմբակցությունն ունակ է միայն ԱԺ-ում «սուր հարցեր տալ» պրոֆեսիոնալ մուտիլովշիկ Նիկոլին:

Ու ինչքան սա ակնհայտ էր դառնում, այդքան Վիկտորի կանտորան ուժգնացնում էր «ով բերեց Նիկոլին» հերյուրանքի տարածումը՝ փորձելով սեփական քաղաքական իմպոտենցիան կոմպենսացնել պրիմիտիվ դավադրությունների տեսությամբ:

Մի կողմ թողնենք փաստը, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը Նիկոլին չի հանձնել, Սողոմոնյան Վիկտորի քավոր Կարեն Կարապետյանին է հանձնել (ես անձամբ կենդանի վկա): Նաև մի կողմ թողնենք փաստը, որ քոչարյանականները շահարկում են Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների՝ Նիկոլին վարչապետ ընտրելու հանգամանքը՝ «մոռանալով», որ Նիկոլին վարչապետ է ընտրել Քոչարյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստանը» և Քոչարյանի ներկայիս կուսակցական հենարան Դաշնակցությունը: Սրա մասին դեռ կխոսենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment