ՆԳՆ-ն հորդորում է չմոտենալ հեղեղավտանգ գոտիներին

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ 

Դրանով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment