ՓԾ-ն զգուշացրել է առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացրել է առատ տեղումների մասին և կոչ արել ցուցաբերել առավելագույն զգոնություն, խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։

Ըստ հաղորդագրության՝ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։

«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշել են փրկարար ծառայությունից։

Հայաստանում 2024-ի մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Գործադիրը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։

Կարդացեք նաև՝ 

«Սարսափելի վիճակ էր». Լոռու բնակիչները պատմել են ջրհեղեղի և դրա հետևանքների մասին

Leave a Comment