Ո՞վ է Բունդեսլիգայի իրական գիտակը. Ստյոպա Մկրտչյանի և Հրանտ-Լեոն Ռանոսի մրցույթը


Սպորտ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը նոր, զվարճալի տեսանյութ է հրապարակել ազգային հավաքականի ճամբարից:

ՀՖՖ-ի տարածած տեսանյութում ազգային ընտրանու ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը («գերմանական դուոն») վիկտորինայի ձևաչափով փորձում են պարզել, թե իրենցից ով է իրականում Գերմանիայի Բունդեսլիգայի ավելի լավ «գիտակը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին շարունակում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմը նախապատրաստվում է Բելառուսի հավաքականի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Այդ խաղը տեղի կունենա մարտի 29-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Armsport


Leave a Comment