Թուրքական ինքնաթիռները մնացել են Իրանում․ ի՞նչ է եղել

Թուրքական երկու ուղևորատար ինքնաթիռներ մնում են Իրանում, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլում։

Նա նշել է, որ պատերազմի սկսվելու պահին Իրանում տեղակայված երկու ինքնաթիռների անձնակազմերը տարհանվել են Թուրքիա։ Նախարարը հավելել է, որ մեկ այլ ուղևորատար ինքնաթիռ սպասում էր թռիչքի Իրաքում.

«Մեր ինքնաթիռներից երկուսը Իրանում են, մեկը՝ Իրաքում։ Երբ պատերազմը սկսվեց, ինքնաթիռները մնացին այնտեղ, և նրանց անձնակազմերը տեղափոխվեցին Թուրքիա։ Պատերազմի ավարտից հետո ինքնաթիռները կվերադարձվեն Թուրքիա», – հայտարարել է Ուրալօղլուն։

Leave a Comment