Թուրքիան և Ադրբեջանն են այսօր Հայաստանի ներկա իշխանության վերարտադրության միակ երաշխավորները. Արման Աբովյան

Պետք է հստակ արձանագրել։

Փաշինյանական “խաղաղության դարաշրջանի” շարունակությունը հունիսի յոթից հետո նշանակում է հայերի, այսինքն մեզ բոլորիս ուղղակի անասնացում, դարձնելով մարդկանց անգիտակից “մատաղացու” թշնամու ոտքի տակ ։ Չե որ մեզ ասում են , որ եթե չենք ուզում որ մեզ սպանեն ապա անհրաժեշտ է’՝ մոռանալ անցյալը, մոռանալ Ցեղասպանությունը, մոռանալ Արցախը, մոռանալ, թե ինչպես էին մեզ կոտորում, ինչպես կտոր-կտոր մասնատում են մեր Հայրենիքը, մոռանալ դիմադրության իրավունքի մասին , մոռանալ, որ նրանք, ովքեր օկուպացրել են մեր Հայրենիքի մեծ մասը, այժմ թիրախավորել են վերջին սահմանագիծը՝ այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մոռանալ ամեն ինչ։

Միաժամանակ այս իշխանության վերնախավի քայլերը միտված են ՝ վարկաբեկել, ստորացնել, նվաստացնել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի և արյան գնով պաշտպանել են Հայաստանը և Արցախը ։

Այս իշխանության առաջնային նպատակնե, հայերին (և կապ չունի՝ արցախցի, հայաստանցի, թե սփյուռքահայ) իջեցնել հիշողություն չունեցող անիմաստ, միայն “կեր լափող” անասունի մակարդակի՝ մեզանից խլելով անգամ ինքնապահպանման բնազդի իրավունքը։

Փաստորեն մենք ականատես ենք լինում իր նշանակությամբ աննախադեպ մի գործընթացի, երբ փորձ է արվում իրականացնել ամբողջ ժողովրդի լոբոտոմիա ( հուսամ իշխանությունները հասկացան, թե ինչի մասին էր խոսքը).

Մոռանալ, մոռանալ, մոռանալ՝ թե ով ենք մենք, որտեղից ենք և ինչ է մեր հետ կատարվել և ինչ պետք է կատարվի։

Եվ անմիջապես առաջանում է հարց՝ ինչո՞ւ է այս իշխանությունը այդքան կոշտ ու ագրեսիվ կերպով թուրքական մուրճով ադրբեջանական մեխը խրում հենց հայ ժողովրդի գլխի մեջ։

Պատասխանը ակնհայտ է։

Հենց Թուրքիան և Ադրբեջանն են այսօր Հայաստանի ներկա իշխանության վերարտադրության միակ երաշխավորները։

Հենց այն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք արդեն հայտարարել են Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան»։

Հենց այն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք Արևմտյան Հայաստանից, Նախիջևանից, Արցախից Ցեղասպանել, կոտորել և արտաքսել են ողջ հայկական բնակչությանը։

Հենց այն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք պահանջում են Հայաստանի փաստացի մասնատում՝ Հայաստանի հարավում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ձևավորմամբ։

Հենց այն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք պահանջում են Հայաստանի տարածքը բնակեցնել «ադրբեջանցիներով»։

Եվ քանի դեռ հայերը հիշում են, թե ով էր սպանում իրենց երեխաներին, ով էր զրկում իրենց Հայրենիքից, ով է նրանց ատում կենդանական ատելությամբ, թուրք-ադրբեջանական տանդեմի որևէ ծրագիր չի կարող իրականացվել։

Այսինքն՝ հայկական ժողովրդի «ազգային լոբոտոմիան», որը փորձում է իրականացնել Փաշինյանը, հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ լոյալության գինը՝ իշխանությունը պահպանելու դիմաց։

Այլ եզրակացություն պարզապես չկա և լինել չի կարող։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment