Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո





Քիչ առաջ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո բերման են ենթրակվել  ակտիվիստ Միքայել Մարգարյանը և  Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսկացության անդամ է:

Միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում՝ խորհրդարանի հարևանությամբ:

Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավավքում են  խորհրդարանի շենքի առջև ՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայհոյել է քաղաքացուն։ 
Աղբյուր՝ Aysor.am



Leave a Comment