Լուրերը մեկ տողով. Միջադեպ՝ ԱԺ-ի դիմաց, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է, Ռուսաստանը սկսել է աջակցություն տրամադրել Իրանին

•  Ազգային ժողովի մոտ միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ տարվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքից առաջ վեճ էր եղել Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ 

•   Կառավարությունը հերքել է տեղեկությունը, թե պատրաստվում է հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների պարգևները։ Վարչապետի խոսնակի գնահատմամբ՝ սա կազմակերպված ապատեղեկատվական արշավ է։ 

•   Հայաստանը և Եվրոպական հանձնաժողովը համաձայնագիր են ստորագրում, որով 2026-2028 թվականներին նախատեսվում է 143 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն։ Գումարը կուղղվի բյուջետային, ինստիտուցիոնալ և մի շարք բարեփոխումների ծրագրերի իրականացմանը։ 

•   Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Թուրքիան մեղադրել է Իսրայելին Լիբանանի ուղղությամբ գործողությունների համար, իսկ Իրանը հայտարարել է, որ պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին և սպասում է արձագանքի։

•  Ֆայնեյնշլ թայմսի հրապարակմամբ՝ Ռուսաստանը սկսել է աջակցություն տրամադրել Իրանին հնարավոր լայն հակամարտության ֆոնին։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Մոսկվան խուսափել է ավելի ծանր սպառազինություն փոխանցելուց։ 

•  Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է Google-ի և Meta-ի մայր ընկերություններին վճարել 6 միլիոն դոլար սոցիալական ցանցերից կախվածության հետևանքով պատճառված վնասի գործով։ Որոշումը կարող է նախադեպ դառնալ տեխնոլոգիական հարթակների պատասխանատվության հարցում։ 

Leave a Comment