Ուկրաինան այժմ ավելի ուժեղ է, քան ձմռանը. Զելենսկի


Միջազգային


Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա իր հարվածների երկրորդ փուլը՝ ներկայումս թիրախավորելով ջրամատակարարումը, ջրամբարները, ամբարտակները և լոգիստիկ կենտրոնները։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինան այժմ ավելի ուժեղ է, քան ձմռանը։

«Մենք պետք է պայքարենք ֆինանսավորման համար։ Ֆինանսավորումը կամրապնդի մեր օդային պաշտպանությունը։ Անշուշտ։ Մենք ունենք տեխնոլոգիաներ», – ընդգծել է նա։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան ունի օրական 2000 անօդաչու թռչող սարք արտադրելու հնարավորություն, բայց դրա համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում։


Leave a Comment