Ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս վեց ամիս, մինչդեռ հարցվածների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ հակամարտությունը կարող է տևել մեկ տարի կամ ավելի: Նման հարցում է իրականացրել Pew Research Center կենտրոնը:
«Ամերիկացիների չնչին մեծամասնությունը (54%) կարծում է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ կտևեն առնվազն ևս վեց ամիս, մինչդեռ 29%-ը կարծում է, որ դրանք կտևեն մեկ տարի կամ ավելի»,- ասվում է կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ամերիկացիների 35%-ը կարծում է, որ հակամարտությունը կտևի մեկից վեց ամիս, և միայն ութ տոկոսն է կարծում, որ այն կավարտվի մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում: