Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան


Ատոմ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

#օրենք -ի հակառակ կողմը. ՀՀ ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ խմբակցության պատգամավորների ստորագրություններով դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու մի քանի ամիս առաջ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականությունը։

 

– Օրենքի մշակման փուլում կրթության ու գիտության ոլորտի առաջատար ներկայացուցիչների տասնյակ հիմնավորված առաջարկություններ ամբողջությամբ անտեսվեցին։

 

-Օրենքի ընդունումից հետո հանրագրով դիմելով Հանրապետության նախագահին՝ պահանջեցինք չստորագրել օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան. կամք չգտնվեց։

 

Օրենքը համակարգային հարված է հասցնում Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին.

 

• խարխլում է գիտության, կրթության և նորարարությունների ոլորտի զարգացման հիմքերը,

• վտանգում է Գիտությունների ազգային ակադեմիայի գոյությունը՝ փաստացի կազմաքանդելով այն,

• արժեզրկում է գիտական աստիճաններն ու կոչումները,

• սահմանափակում է բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները,

• ստեղծում է պայմաններ՝ փոքր և բոլոր մարզային բուհերի փակման համար։

 

Այս օրենքն ուղղակի հարված է մեր պետականության հիմքերին, խոչընդոտ՝ զարգացմանը:

Մենք չենք պատրաստվում թույլ տալ։

Leave a Comment