Մեկնարկել են «Մարդամեկը» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները (ՎԻԴԵՈ)

Երգիչ, դերասոան Միհրան Ծառուկյանը հրապարակել է տեսանյութ՝ ազդադարարելով «Մարդամեկը» սիթոքոմի 2-րդ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկի մասին․ ՎԻԴԵՈ

Մեկնարկել են «Մարդամեկը» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երգիչ, դերասոան Միհրան Ծառուկյանը Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ազդադարարելով «Մարդամեկը» սիթոքոմի 2-րդ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկի մասին։


«Մարդամեկը» հայկական հումորային սիթքոմ է, որը հեռարձակվում է «Արմենիա TV»-ով և բավական արագ ձեռք է բերել մեծ դիտողականություն։


Սիթքոմը պատմում է մեծ հայկական ընտանիքի առօրյայի մասին, որտեղ բոլորը ապրում են մեկ հարկի տակ՝ծնողներ, որդիներ, հարս, քույր։


Հումորը կառուցված է իրական կյանքին մոտ իրավիճակների վրա՝սկեսուր–հարս հարաբերություններ, ընտանեկան վեճեր, կենցաղային խնդիրներ, սեր ու փոխըմբռնում։


Սիթքոմում նկարահանվում են հայտնի դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը (նա նաև պրոդյուսերն է), Արփի Գաբրիելյանը, Արման Խաչատրյանը, Մոսո Կարապետյանը և այլք։



 


 


Leave a Comment