Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը

եղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պակիստանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունն Աֆղանստանի դեմ՝ զինադադարի ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Հուսեյն Անդրաբին։

Իսլամաբադի և Քաբուլի միջև մարտական գործողությունների դադարեցման ժամկետը լրացել էր մարտի 23-ին: Կողմերը զինադադարի երկարաձգման մասին չէին հայտնել։

«Դադարն ավարտվել է մարտի 23-ից 24-ի գիշերը։ «Գազաբ լիլ-Հաք» գործողությունն այժմ շարունակվում է»,- հայտարարել է նա՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Իսլամաբադն ու Քաբուլը հայտարարել էին հնգօրյա զինադադարի մասին՝ մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ։ Որպես միջնորդ հանդես էին եկել Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան։

Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել էին մարտերը։ Քաբուլը հայտարարել էր, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան աֆղանական տարածքին հասցված պակիստանյան վերջին ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել էր, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանի թալիբների կառավարությունը գտնվում են բացահայտ զինված դիմակայության մեջ։

Leave a Comment