ԱՄՆ-ի հետ բանակցություններ պետք է վարել հրթիռների միջոցով. իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզային կարծիք է հայտնել, որ Թեհրանի հետ հակամարտությունում Վաշինգտոնը պետք է հանձնվի, և որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տարվել հրթիռների միջոցով։

«Թող հրթիռները բանակցեն (ԱՄՆ նախագահ Դոնալդ – խմբ.) Թրամփի հետ։ Իհարկե, այս ճակատամարտում հենց ԱՄՆ-ն է, որ պետք է ընդունի պարտությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում:

Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները Թեհրանի համար ռազմավարական սխալմունք կլինեն։

Leave a Comment