Հայաստանի վարչապետը սկսել է վտանգավոր խաղ, որի նպատակը սեփական էլեկտորատի մոբիլիզացիան է: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը:
Քոչարյանի պնդմամբ՝ Փաշինյանը փորձում է հավաքագրել այն ընտրազանգվածին, որը պատրաստ է հրաժարվել Արցախից և Ցեղասպանության պահանջատիրությունից՝ հանուն Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների:
«Փաշինյանը փորձում է հավաքագրել իր էլեկտորատին, այսինքն՝ «թուրքական կուսակցության» աջակիցներին՝ մարդկանց, ովքեր ատում են Արցախը։ Նրանց մոլորեցրել են թեզերով, թե Արցախի պատճառով ենք վատ ապրում, կամ Ցեղասպանությունը ռուսներն են բերել մեր գլխին»,-ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ իշխանությունը կրկնում է թուրքական գլխավոր շտաբում ծնված թեզերը, թե հայերն էլ են թուրքեր կոտորել։ Ըստ Քոչարյանի՝ սա հող է նախապատրաստում ընտրություններից հետո Ցեղասպանության ճանաչումից պաշտոնապես հրաժարվելու համար։
«Սրանով ինքը փաստացի Սփյուռքին զրկում է ամենակարևոր զենքից։ Հաջորդ քայլը լինելու է Ցեղասպանության ճանաչման ուրացումը, ինչը Թուրքիայի ուղիղ պատվերն է»,-նշել է Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ Փաշինյանի ամենաուժեղ գործիքը հասարակությանը սեպտեմբերյան պատերազմով վախեցնելն է։ Պատասխանելով հարցին, թե ինչու սեպտեմբեր, նա ասել է. «Ինչու է սեպտեմբերը նշում, քանի որ սեպտեմբերին է եղել 44-օրյա պատերազմը, որը ցավ է պատճառել և մինչ օրս պատճառում է հայ ժողովրդին: Նա ուղղակի հիշեցնում է: Սա նրա վերջին հաղթաթուղթն է: Մնացած բոլոր թեզերը՝ «նախկիններ», «ագենտներ», «եկեղեցի», այլևս չեն աշխատում։ Անցել է վերջին արգումենտին՝ պատերազմին»:
Մանրամասները՝ տեսանյութում: