Պուտինը սահմանափակել է ռուբլու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Պուտինը սահմանափակել է ռուբլու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

26 մարտի 2026 – 15:58 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 2026 թվականի ապրիլի 1-ից արգելվել է ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու արտահանումը՝ որոշ բացառություններով։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Միաժամանակ սահմանվել է, որ ապրիլից ֆիզիկական անձանց համար նույնպես գործելու են սահմանափակումներ․ նրանց կարգելվի ԵԱՏՄ երկրներ արտահանել կանխիկ ռուբլի՝ 100 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող չափով, որոշ բացառություններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սահմանել 2026 թվականի ապրիլի 1-ից արգելք Ռուսաստանի Դաշնությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի արտահանման վրա… իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անկախ գումարի չափից», – նշված է հրամանագրում։

Միաժամանակ բացառություն են կազմելու այն դեպքերը, երբ կանխիկ ռուբլին արտահանվում է «պետական սահմանը հատելու օդային անցակետերով՝ կառավարության կողմից սահմանված միջազգային օդանավակայաններում, բանկային քաղվածքների առկայության դեպքում, որոնք վավերացված են դրանք տրամադրած վարկային կազմակերպության կողմից սահմանված կարգով և հաստատում են Ռուսաստանի Դաշնության արժույթի կանխիկացման փաստը»։

Ներկայումս ընկերությունների համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումներ չկան, սակայն նրանք պարտավոր են հայտարարագրել 10 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող գումարների արտահանումը։

Leave a Comment