Ազգային ժողովում երդվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը

Ազգային ժողովում երդվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի  նորընտիր դատավորը ընտրություններից հետո Ազգային ժողովում երդվում է:

Երդման համար ձայնը տրվեց Վլադիմիր Վարդանյանին:

«Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ընթերցում եմ Սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստը: 

Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը: 

Շնորհակալություն»,-երդվեց Վարդանյանը:

Leave a Comment