Երբ ես անձամբ 2018-ի որպես ԱԺ պատգամավոր Նիկոլ էի մերժում, Քոչարյանի այսօրվա պատգամավորների մեծ մասը Նիկոլին վարչապետ էին ընտրում

Մոսկվայից տելեգրամյան ֆեյք ալիքներ ու ռուսախոս կնանիքի խումբ քշող Սողոմոնյան Վիկտորը ունի՞ հարցի պատասխանը, թե ո՞նց եղավ, որ քոչարյանականները սկզբում պատերի տակ, հետո արդեն բացեիբաց սկսեցին դուրս տալ (նաև իմ մասին), թե մենք ենք Նիկոլին բերել իշխանության:

Եվ, սա այն դեպքում, երբ Քոչարյանի այսօրվա շրջապատը՝ մեծից փոքր, վերից՝ վար, 2018-ին կամ փողոցներում էր «Նիկոլ վարչապետ» գոռում, կամ ֆեյսբուքում: Եթե ոմանք հավի հիշողություն ունեն և մոռացել են, ես շատ լավ հիշում եմ՝ ինչ է եղել, ով, որտեղ, ինչ է արել:

Երբ ես անձամբ 2018-ի մայիսի 1-ին, հետո 8-ին աննախադեպ փողոցային ճնշմանը տեղի չտալով՝ Նիկոլ էի մերժում (որպես ԱԺ պատգամավոր), Քոչարյանի այսօրվա պատգամավորների մեծ մասը Նիկոլին վարչապետ էին ընտրում, իսկ Քոչարյանի այսօրվա պատգամավորական խմբակցության ղեկավարը փայլող աչքերով Հրապարակում ողջունում էր Նիկոլի հեղափոխությունը:

Երբ Ռոբերտ Քոչարյանին 2018-ի ամռանը կալանավորեցին ու որպես ԱԺ պատգամավոր՝ առաջինն էի երաշխավորում նրա ազատ արձակման համար (հիշու՞մ ես չէ Վիկտոր, թուղթն անձամբ ես ինձ տվել), Քոչարյանի այսօրվա պատգամավորների մի մասը Նիկոլի մոտ պաշտոնավորներ էին ու պադավատ էին մաշացնում:

Երբ ես Նիկոլ էի մերժում, Քոչարյանի այսօրվա պատգամավորներից մեկը Թորոսյան Արսենի հետ միասին դոշերը բացել ու Սևանա լիճ էր մտել, որ Նիկոլը հանկարծ էկոլոգների հետ խնդիրներ չունենա:

Երբ ես ու իմ ընկերները Նիկոլ մերժելու համար ձերբակալվում էինք, Քոչարյանի այսօրվա կին պատգամավորներից մեկը Նիկոլի մոտ դեպուտատ էր աշխատում:

2018-ի մայիսի 1-ից մինչև այսօր անշեղորեն Նիկոլ եմ մերժում ու դրա համար, կարծես, փոքր գին չեմ վճարել՝ Համալսարանում աշխատանքից ազատվել եմ, բնակարանս բազմիցս խուզարկել են, ձերբակալվել եմ, կալանավորվել եմ, տարիներով երկրից չեմ կարողացել բացակայել, ավտոմեքենաս նռնակով պայթացրել են, դիմակավորված բանդայի կողմից հարձակման եմ ենթարկվել… Բացի սպանվելուց, ամեն ինչ պատահել է:

Վիկտո՛ր, էսքանից հետո ո՞ր տրամաբանությամբ, արդարամտության ու բարոյականության ո՞ր կանոնով, ո՞ր ճշտով ես «Նիկոլ բերելու» բոչկան իմ վրա գլորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment