Սա խոստովանություն է այն մասին, որ Արցախը դիտմամբ են տանուլ տվել, որ Հայաստանն իբր կայացնեն որպես անկախ երկիր այն դեպքում, երբ Նիկոլը նույն ԱԺ-ում ՀԱՊԿ-ին է մեղադրել մեզ կառափնարան տանելու համար:
Ստացվում է չափազանց հակասական պատկեր. մի կողմից, փաստորեն, Նիկոլը ոչ առաջին անգամ խոստովանում է, որ Արցախը հատուկ են Իլհամի «գրպանը գցել», մյուս կողմից՝ մեղադրում է ՀԱՊԿ-ին,այսինքն՝ ռունսերին, մեզ չպաշտպանելու համար: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է պաշտպանել մի երկրի, որի խելագար ղեկավարը որոշել է ամեն գնով պետությունը տանել գիտակցված պարտության, անձամբ է նախաձեռնել սեփական պետության գահավիժումը:
Բայց ամենախայտառակն այն է, որ Արցախը «ցելով» տանուլ տված Նիկոլը «իտոգում» ոչ թե ուժեղացրել է Հայաստանի անկախությունը, այլ այնպես թուլացրել, որ սեփական երկրում դարձել ենք գերի՝ չունենալով ինքնուրույն շնչելու հնարավորություն. Իլհամն է ասում՝ երբ շնչենք, երբ արտաշնչենք, որ հյուրին ինչ նվիրենք ու ինչ Սահմանադրությամբ շարժվենք:
Ահա և ձեզ անկախություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: