Իրանցի բանակցողները «տարօրինակ» են. Թրամփ

Իրանցի բանակցողները «տարօրինակ» են. Թրամփ

Դոնալդ Թրամփը Իրանի բանակցողներին անվանել է «տարօրինակ» և խորհուրդ տվել նրանց լուրջ վերաբերվել գործին, «քանի դեռ ուշ չէ»։

Truth սոցցանցի իր էջում հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանական կողմն «աղաչում է» ԱՄՆ-ին՝ համաձայնության գալ, սակայն հրապարակայնորեն պնդում է, որ միայն «քննարկում է» Վաշինգտոնի առաջարկները։

Թրամփը նման մոտեցումը անվանել է սխալ և խորհուրդ է տվել նրանց «լուրջ զբաղվել գործով»։

«Իրանցի բանակցողները շատ տարբեր են և «տարօրինակ»։ Նրանք «աղաչում» են մեզ հետ գործարք կնքել, ինչը պետք է անեն, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են՝ վերադարձի զրոյական հնարավորությամբ, բայց միևնույն ժամանակ հրապարակավ հայտարարում են, որ միայն «դիտարկում են մեր առաջարկը»։ Ավելի լավ է շուտ լրջանան, քանի դեռ ուշ չէ, քանի որ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձի ճանապարհ չի լինի, և դա լավ չի լինի», – գրել է նա։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment