Իրանի հարվածների հետևանքով Թել Ավիվում 2 մարդ է վիրավորվել

Թել Ավիվի մոտակայքում առնվազն երկու մարդ վիրավորվել է Իրանից Իսրայելի կենտրոնական  հատվածի վրա արձակված վերջին հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» (Դավթի կարմիր վահան) շտապօգնության ծառայությունը։

«Թել Ավիվի տարածքում բժիշկները բուժում և հիվանդանոց են տեղափոխում 40-ամյա կնոջ և 26-ամյա տղամարդու», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment