Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ



Ուշադրության կենտրոնում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացը, այդ շրջանակում ձևավորվող մարմինները և զորակոչի ապահովման գործողությունները։ 

Օրինագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Զորակոչը կանցկացվի 2026 թվականի մայիսի 5-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կզորակոչվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է, ինչպես նաև նրանք, որոնց զորակոչից տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները կամ ծառայության ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։

Նույն ժամանակահատվածում՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment