Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող աշխատակիցներ են ձերբակալվել – Նորություններ 26.03.2026

 

Վանաձորի համայնքապետարանում տեղի են ունեցել ձերբակալություններ։  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին լուրը։

Այնտեղից հայտնեցին, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել, փոխանցում է NEWS.am-ը։ 

 

Leave a Comment